ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ուրախ է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է իջեցնել նավթի գինը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի ճգնաժամը սարերի հետեւում չէ:
Այսօր` մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման եկած Պարույր Հայրիկյանը նախ շնորհավորեց հայերին այս նորության համար, սակայն չբացառեց, որ ճգնաժամի սկսվելուն պես Վլադիմիր Պուտինը կսկսի ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին:
«Արդեն լրջորեն խոսվում է, որ Սաուդյան Արաբիայում նավթի գինը հնարավոր է իջեցվի մինչեւ հարյուր դոլար, Ռուսաստանի համար նվազագույն գինը 102 դոլար է, որից հետո սկսվում է նրա ճգնաժամը: Սա ուրախ լուր է, որովհետեւ այն ինչ արել է Ռուսաստանը Հայաստանի հետ, պետք է պատժվի»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Հայրիկյանը համոզված է, որ Ռուսաստանն իր հիմնական աղբյուրից զրկվելու դեպքում կսկսի զենք վաճառել Ադրբեջանին, որն էլ մեծ վտանգ է Հայաստանի համար:
ԱԻՄ առաջնորդը հորդորում է հայ ժողովրդին այս պայմաններում անպայման սահմանազատվել իշխանություններից:




























