ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար խորհրդարանական ոչ իշխանական քառյակ գոյություն չունի, կա «դավաճանների քառյակ»: Այսօր` մայիսի 17-ին, լրագրողների հարցին` ինչու ԱԻՄ առաջնորդը չի միանում քառյակին, այսպիսի պատասխան տվեց նա:

«Դա քառյակ չէ, դավաճանների քառյակ է, ո՞ր ռազմավարական հարցում է իշխանություններին դեմ գնացել: Կան քառյակից մարդիկ, ովքեր մեկ-մեկ խոսում են, ինչ որ բաներ ասում, մեկ-մեկ էլ իշխանափոխություն են պահանջում: Ինձ համար քառյակ գոյություն չունի, նման բան չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանափոխությանը` Պարույր Հայրիկյանն ասաց, որ ոչ թե անձերի փոփոխություն պետք է լինի, այլ համակարգային:

«Դեղնակտուց Լեւոնին փոխեցին Ռոբերտով, Ռոբերտին Սերժով, սակայն ի՞նչ փոխվեց, ոչինչ: Էվոլյուցիա չեղավ»,- ավելացրեց նա: