Անցած 20 տարում ԵԱՀԿ ՄԽ-ն ցույց է տվել, որ շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։ Այս մասին Իրանի Fars գործակալությունում ասել է Իրանում Ադրբեջանի դեսպան Մոհսին Փաքայինը, փոխանցում է «Թրենդը»։
«Կարծում եմ՝ տարածաշրջանում Իրանի իմիջը եւ Չմիացման շարժման նախագահությունը կարող են ազդել տարածաշրջանում խաղաղության եւ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա», - ասել է Փաքայինը։
Ըստ նրա՝ հակամարտության տարաձայնությունների ու պայմանների ճանապարհային քարտեզ կազմելով՝ կարելի է երկրների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերել եւ ղարաբաղյան հակամարտության լուծման հասնել՝ նորարարություններ կատարելով միջնորդական գործունեությունում։
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ հակամարտող կողմերի ցանկության դեպքում ինքը պատրաստ է կարգավորման միջնորդի դերում հանդես գալ։




























