«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը «ազնիվ չէ, կարող է իրենց մոլորությունների մեջ ազնիվ են, սակայն միայն այդքանը»: Շարժման մասին այսօր` մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին:
««Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը զրո շարժում է: Մանր-մունր հարցերով ես չեմ խոսում: Այս հարցը ժամանակին մեզ այնքանով էր հետաքրքրում, որ վերաբերվում էր քաղաքացիների ինքնորոշմանը: Խաղացին, ուրախացան, լացեցին, գոռգոռացին, պրիմիտիվ ներկայացումների մի շարք էր, եւ երբեք որեւէ մեկը չասաց, որ այս հարցը հակասում է քաղաքացիների ինքնորոշմանը»,- ասաց նա:
NEWS.am-ի դիտարկմանը, թե «Դեմ եմ»-ը շարժում է, որի ակցիաներին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ` Պարույր Հայրիկյանը բարկացավ ու պատասխանեց. «Զրո շարժում է, որովհետեւ եթե դուք գնում եք մի բան խոսելու, դուք կաք, որովհետեւ մի բան, որի դեմ է գնում ժողովուրդը, սխալ է, իսկ առողջ մարդն էլ գնում է հանուն ինչ-որ բանի: Ցուլերը դեմ են կարմիր լաթին, կարմիր լաթը ցույց ես տալիս, դեմ է, թաքցնում ես, այլեւս դեմ չէ»:
Պարույր Հայրիկյանի համար շարժումը ազնիվ չէ, քանի որ եթե ազնիվ լիներ, կպայքարեր Մաքսային միության դեմ:
«Դեմ են, թող Մաքսայինին դեմ լինեն, բա որ ռուսական պապան նեղանա
Էնտեղ ամեն ինչ լավ է, թող իշխանություններին դեմ լինեն: Մի խաբեք ձեզ, նրանք ազնիվ չեն, իրենց մոլորությունների մեջ են ազնիվ»,- ավելացրեց ԱԻՄ առաջնորդը:




























