Երեւանի Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում, մայիսի 16-ին, ժամը 23.00-ին, «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29-ամյա Ռուբեն Վ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























