«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիսի 21-ին ցույց են նախաձեռնել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելու ուշացված աշխատավարձերի վճարում, ինչպես նաեւ աշխատակիցներին աշխատանքով ապահովում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը:
«Կուտակվել է ավելի քան մեկ տարվա պարտք: Բացի դրանից մենք պահանջում ենք, որ գործարանը վերագործարկվի»,- ասաց նա:
Շարժման ֆեյսբուքյան էջում բացվել է իվենթ, որում մասնավորապես ասվում է. «Ասում են` համբերությունը կյանք է, կամ ոսկի, բայց երբ քո կյանքը արժեք չունի ներկայիս իշխանությունների համար, ապա պետք է պայքարես և ապացուցես, որ միասնություն է ուժ, իսկ անկոտրում կամքը` հաղթանակ»:
Նշենք, որ գործարանի աշխատակիցները արդեն մի քանի տարի ցույցեր են կազմակերպում կառավարության եւ նախագահականի առջեւ, սակայն նրանց խնդրին ոչ մեկը լուծում չի տալիս:



























