Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, օրերս հաղորդում էր ստացվել ոմն Ռիտայի կողմից կոշիկի խանութներից մեկից գողություն կատարելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Ռիտան 35-ամյա Ռիտա Հ.-ն է, որը մայիսի 16-ին, ժամը 21.00-ին, Նաիրի Զարյան փողոցում գտնվող ԻԻՀ դեսպանատան մոտից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:

Կատարվում է նախաքննություն: