Երեւանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 5/10 շենքի մոտ, այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 18.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 19.25-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկի փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Մերսեդես Բենց»-ի ուղեւորը, «Օպել»-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























