Մայիսի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան հարվածել է Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 91 տան պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























