Ոստիկանության Արմավիրի բաժնում, մայիսի 6-ին հաղորդում էր ստացվել Գրիգոր Ս.-ի բնակարանից 375.000 դրամ գողանալու մասին:
Մայիսի 16-ին, ժամը18.20-ին, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երեւան քաղաքի Խորենացու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Յուրիկ Մ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Յուրիկ Մ.ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




























