Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 20.30-ին, կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 25-ամյա Արտակ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հուլիսի 2-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Խափանման միջոցը` կալանք:

Արտակ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին: