Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունում, այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 12-ից մեկնարկել է խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ) հանդիպումը: Այն տեղի է ունենում փակ դռների հետեւում:
Հանդիպմանը մասնակցում են ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը:




























