Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք:
Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ կլինի եւս մի քանի օր:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհից:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























