Թուրքական պարբերականների նախկինում արված զավեշտալի վերնագրերին է անդրադարձել թուրքական Sozcu պարբերականը։
Sozcu-ն ներկայացրել է թուրքական թերթերից մեկի գլխավոր լուրը՝ «Դանակահարել է իր հավին բռնաբարողին» վերնագրով։
«Անթալիայի բնակիչ Հասան Արըքը մտել է հավաբուն եւ տեսել, որ իր 43-ամյա հարեւան Իբրահիմ Ալթանը բռնաբարում է հավին։ Հասանը դանակահարել է Իբրահիմին՝ հասցնելով մարմնական վնասվածք։ Անասնաբույժը զննել է հավին եւ հաստատել, որ հավը բռնաբարության է ենթարկվել»,-գրել է թուրքական պարբերականը։




























