Փրկարար ծառայությունը մայիսի 18-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Առնո Բաբաջանյան փողոցում` նախկին «Սթար» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, առկա է գազի արտահոոսք եւ հրդեհի բռնկման վտանգ (կայծեր են նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35ov177 պետհամարանիշի (վարորդ` Ն. Կ.) եւ «Տոյոտա» մակնիշի 90DD098 պետհամարանիշի (վարորդ` Մ. Բ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս կողաշրջվել է:
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Մ. Բ.-ին շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:




























