Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասի հրթիռակոծման հետեւանքով մայիսի 18-ին հայ է զոհվել: Ինչպես հաղորդում է Սիրիայում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթը, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում փլատակների տակ հայտնաբերվել է 1958թ. ծնված Հարութ Մարղեյանի դին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, թե մայիսի 18-ին Հալեպում հինգ հայ է վիրավորվել: Ժամը 18:30-ի սահմաններում հրթիռակոծվել էր Նոր Գյուղը, ինչի հետեւանքով վիրավորվել էին Ալիս Բոյաջյանը, Հայկանուշ Միրզոյանը, Դալար Միրզոյանը, Նվարդ Մարղեյանն ու Անդրանիկ Մալաքյանը:

Վիրավորները տեղափոխվել էին հիվանդանոց, մի քանիսն առաջին բուժօգնությունից հետո դուրս էին գրվել: