Փրկարար ծառայությունը մայիսի 18-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհին` Նոր Գեղի գյուղի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 30 ՏԼ 820 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Տ. Մ.-ն եւ ուղեւոր Ա. Բ.-ն տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, իսկ Մ. Մ.-ն եւ Ա. Մ.-ն` 3-րդ մանկական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի արտահոսքը եւ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված: