Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հրդեհի հետեւանքով զոհվել է վեց ներգաղթյալ: Եվս մեկ տուժած այրվածքներով տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց: Բռնկումը տեղի էր ունեցել 110 քմ մակերեսով մասնավոր բնակելի շենքում, տունն ամբողջությամբ արվել էր: Ըստ Սվերդլովի մարզի ՌԴ ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայության` բոլոր զոհերը եւ տուժածները Ուզբեկստանից եկվորներ են, որոնք աշխատում էին շինարարական աշխատանքներով զբաղվող «Էֆես» ընկերությունում: Ներկայումս դիտարկվում են կատարվածի բոլոր վարկածները, այդ թվում նաեւ` միտումնավոր հրդեհումը, փոխանցում է ura.ru-ն:
Եկատերինբուրգում մասնավոր շենքի հրդեհի հետեւանքով զոհվել է վեց ներգաղթյալ
Հասանելի է
русскийՏեղադրություն




























