28-ամյա ամերիկացի Անդրեա Մասան փորձել է լիցքավորված երկու ատրճանակ մտցնել Բոսթոնի համալսարանի դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը: Սակայն ոստիկանությունը մուտքի մոտ հայտնաբերել է  զենքը, խլել այն, իսկ Մասային` ձերբակալել:

Հաղորդվում է, որ տղամարդը եկել էր քենու ավարտական երեկոյին, որն իր հերթին կատարվածն անհեթեթություն է համարում, քանի որ Մասան զենք կրելու թույլտվություն ունի, բացի այդ, ատրճանակները հայտնաբերելուց հետո, նա ցանկացել էր անմիջապես լքել համալսարանի տարածքը: Սակայն ոստիկանությունը պնդում է, որ Մասայի լիցենզիան նրան իրավունք չի տալիս զենք կրել ուսումնական հաստատության տարածքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Անդրեա Մասան կկանգնի դատարանի առաջ: Դիպլոմները հանձնելու արարողությանը, որտեղ նա փորձել էր ներխուժել զենքով, ներկա է եղել 25 հազար մարդ, այդ թվում նաեւ` Մասաչուսեթսի նահանգապետ Դեւալ Պատրիկը: