Լիբիայի Բենգազիում անհայտ անձինք հրթիռակոծության են  ենթարկել օդային կայանը, ոչ ոք չի տուժել:

 

Միջադեպի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չեն եղել: Կայանի հրամանատար, գնդապետ Սահադ Վերֆալիի խոսքով՝ գրոհը իսլամիստների ձեռքի գործն է:

Նշենք,  կայանի վրա հարձակվել էին, երբ Բենգազիում երկուշաբթի գիշերը կրկին բախումներ էին եղել զինվորների եւ իսլամիստների միջեւ:

Մայիսի 16-ին տեղի ունեցած բախումների զոհերի թիվը կազմել էր 79 մարդ, 140 մարդ էլ վիրավորվել էր: Ապստամբ գեներալ Խալիֆա Հաֆթարահը խոստացել էր  Բենգազին «մաքրել ահաբեկիչներից», որտեղ արյունահեղ մարտեր են տեղի ունենում իր կողմնակիցների եւ իսլամիստների միջեւ: Իրենց հերթին Լիբիայի իշխանությունները Բենգազի խռովություններն անվանել էին «պետական հեղաշրջման» փորձ, փոխանցում է «Ռոսբալտը»: