Ուկրաինայում նեոնացիստական ուժերը պատերազմ են մղում խաղաղ բնակչության դեմ, եւ դա հերթական անգամ ընդգծում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելուց պաշտպանելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ չինական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Հետեւանքները ծայրահեղ ծանր են լինելու, որի վկայությունն է այսօր Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, ներնացիստական ուժերի կողմից խաղաղ բնակիչների դեմ իսկական ահաբեկչությունները»,-ընդգծել է ՌԴ նախագահն ու հավելել. «Մենք առավել հաճախ ենք բախվում պատմությունը վերանայելու, խեղաթյուրելու փորձերին: Իհարկե, մենք կշարունակենք դիմակայել պատմության կեղծման, ֆաշիստներին եւ նրանց հովանավորներին հերոսացնելու, հերոսների հիշատակը եւ բարի անունը պղծելու փորձերին»:




























