Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Ամասիա - Գյումրի հատվածում (7-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 33 ՏՏ 812 համարանիշի ավտոմեքենան:
***
Մայիսի 18-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի լճի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 34 LV 004 (վարորդ` Ա. Ա.) եւ «Լադա 015» 34 NZ 004 (վարորդ` Ա. Հ.) համարանիշերի ավտոմեքենաները:




























