Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնամուխ կլինեն ավիացիայի ոլորտում երկու խոշոր նախագծերի իրագործմանը, որոնցից առաջինը համատեղ լայնաֆյուզելյաժ օդանավի ստեղծումն է, հայտնում է «Կոմերսանտը»:
«Այս օդանավը պետք է մրցակից դառնա ամերիկյան եւ եվրոպական արտադրության օդանավերի համար, Չինաստանը շահագրգռված է առնվազն հազար նմուշ ստեղծելու մեջ, - պատմել է թերթի աղբյուրը: — Եթե ամեն ինչ հաջող ստացվի, ապագայում մենք համատեղ ձեռնարկություն կստեղծենք, որը նույն Airbus-ի եւ Boeing-ի լիարժեք մրցակիցը կդառնա:Մենք պատրաստ ենք այդ օդանավերը գնել նաեւ մեր կարիքների համար»:
Երկրորդ նախագիծը ռուսական ծանր Մի-26 ուղղաթիռն արդիականացնելու մասին է, որն ունակ է տեղափոխել մինչեւ 15 տոննա բեռ:
Ըստ «Կոմերսանտի» աղբյուրի` 2013 թ. Պեկինը ձեռք էր բերել 1,8 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն եւ ռազմական տեխնիկա` դառնալով ռազմական նշանակության ռուսական արտադրանքի չորրորդ գնորդը:



























