Դամասկոսում «Սիրիայի արծիվներ» խմբավորման կամավորների նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայրենիքն ավելի գունազարդ կդառնա» ակցիան: Կազմակերպիչները երեխաների հետ միասին դպրոցները կներկեն պետական դրոշի գույներով:

Սիրիայի պետական հեռուստատեսության  փոխանցմամբ՝ մասնակիցներն ընդգծել են, որ աշակերտների տվյալ գործողությունը հաստատում է՝  Սիրիան մնում է  գիտության ջահ: Նրանք նշել են, որ տվյալ միջոցառումը կօգնի վերադարձնել մանուկների սրտերի ուրախությունը,  հատկապես այն բանից հետո, երբ Սիրիայում բազմաթիվ դպրոցներ ենթարկվել էին ահաբեկիչների հարձակմանը: Երեխաներն էլ հայտնել են, որ այդպիսով կկարողանան մասնակցել Հայրենիքի վերականգնմանը, իրենք չեն վախենում ահաբեկչությունից եւ մտադիր են շարունակել ուսումը` ի հեճուկս վտանգների: