Ադրբեջանի նախագահի  նստավայրի դիմաց բողոքի ցույց են փորձում անցկացնել «Ազերիգազ»-ի աշխատակցուհիները:

 «Ազերիգազ»-ի աշխատակցուհի Ռենա Ախունդովան հայտնել է, որ իրենց  հեռացրել են աշխատանքից մարզային վթարային ծառայությունները փակելուց հետո: «Մեր մեջ կան միայնակ կանայք, շեհիդների ընտանիքների անդամներ, ինչպես նաեւ հաշմանդամ ամուսիններ ունեցողներ: Ընտանիք ենք պահում միայն աշխատավարձով: Իսկ այժմ մեզ հեռացնում են աշխատանքից` առանց նոր աշխատատեղ տրամադրելու: Ինչպե՞ս են ապրելու վարկեր ունեցող ընտանիքները: Միայն այս ցույցն անցկացնելով  կարող ենք ներկայացնել  մեր դրությունը»:

Ցույցի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց ընդունեն նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները: Նրանք մտադիր են ցույց անցկացնել նաեւ Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջ: