Ճապոնիան ցամաքային, ծովային եւ ռազմաօդային ուժերի զորավարժություններ կանցկացնի Կագոսիմա պրեֆեկտուրայի կղզիներում:

1300 մարդու մասնակցությամբ զորավարժությունները կսկսվեն մայիսի 22-ին: Դրանք կանցկացվեն Կագոսիմա նահանգի Ամամի անմարդաբնակ կղզիներում, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով  NHK հեռուստաընկերությունը:

Ըստ վերլուծաբանների` հարավային կղզիների զորավարժությունները պետք է զսպող ազդանշան դառնան Չինաստանի համար, որի ռազմածովային ուժերի աշխուժությունը անհանգստացնում է Ճապոնիային: Մասնավորապես դա կապված է երկրների միջեւ տարածքային վեճի առիթ հանդիսացող Սենկակու կղզիների ափերի մոտ չինական նավերի հայտնվելու հետ: