Լիբիայում անհայտ զինված մարդիկ երկրի մայրաքաղաք Տրիպոլիում գրավել են խորհրդարանի շենքը, զինված դիմակայությունն այսօր՝ մայիսի 19-ին, դեռ շարունակվում է:
Փոխհրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, 55-ը վիրավորվել է, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP-ն:
Որոշ տվյալներով՝ ռազմական գործողությունները սկսել են ապստամբ գեներալ Խալիֆ Հաֆթարայի կողմնակիցները, որոնք պատերազմ են հայտարարել արմատական իսլամիստական խմբավորումներին:
Շենքը գրոհով վերցրած զինվորականների ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք կցանկանային ոչնչացնել իսլամիստներին եւ պատժել այն խորհրդարանականներին, որոնք նրանց պաշտպանում են:
Հիշեցնենք, որ արդեն հաղորդվել է, որ Լիբիայի Բենգազի քաղաքում անհայտ անձինք հրթիռակոծության են ենթարկել ռազմաօդային բազան: Միջադեպի հետեւանքով զոհեր ու ավերածություններ չեն եղել: Բազայի հրամանատար գնդապետ Սաադ Վերֆալիի խոսքով՝ հարձակման հետեւում կանգնած են իսլամիստները:




























