Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Ռոստովի, Բոլգորոդի եւ Բրյանսկի մարզերում ուսումնավարաժանքներ իրականացնող զինվորական ստորաբաժանումներին իրենց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու հրահանգ է տվել:
«Զինված ուժերի` մասնավորապես դեպի Ռոստովի, Բելգորոդի եւ Բրյանսկի մարզում գտնվող պոլիգոններ վերատեղակայում ենթադրող պատրաստվածության բերման ուսումնավարժանքների հերթական` գարնանային փուլի ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զինվորական ստորաբաժանումներին իրենց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու եւ ռազմական պատրաստվածությունը մերձակա պոլիգոններում շարունակելու հրահանգ է տվել», - հաղորդում են ռուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:




























