Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինա -Անդրանիկ փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.41-ին, մարվել՝ 11.04-ին:
Այրվել է «Ֆոլքսվագեն պասատ» մակնիշի 34 DU 998 համարանիշի (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:




























