Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի քարտուղարը վրդովմունքով հերքել է բոլոր մեղադրանքներն առ այն, որ կազմակերպությունն ի վիճակի չեն պաշտպանել Բալթիայի երկրները` ռուսական հնարավոր ագրեսիայից:
Նրա խոսքով, Եվրոպայի անվտանգության ապահովման համար ստեղված նոր` «Ռուսաստանի` Ուկրաինայի դեմ ձեռնարկած անօրինական գործողություններով» հրահրված իրադրության ֆոնին դաշինքը «օդից, ծովից եւ ցամաքից անդամ-երկրների ընդհանուր անվտանգության ապահովմանն ուղղված անհապաղ միջոցառումներ է ձեռնարկել»:
Բացի այդ, Բրյուսելում բոլոր պաշտպանական պլանները վերանայման եւ թարմացման փուլում են գտնվում, ավելին` զուգահեռաբար համարժեք ռազմական ստորաբաժանումների ձեւավորմամբ եւ մանեւրների ընդլայնմամբ նոր երկարաժամկետ միջոցներ են մշակվում: Մամուլի քարտուղարը հաստատել է դաշինքի հավատարմությունը սեփական կանոնադրության 5-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ անդամ-երկներից մեկի կամ մի քանիսի դեմ զինված հարձակումը որպես ողջ կազմակերպության դեմ հարձակում է դիտարկվում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք` ավելի վաղ Der Spiegel պարբերականը Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական պլանավորման կոմիտեի պատրաստած փաստաթղթի նախագծից մեջբերում էր արել, որտեղ նշվում էր, որ «Ռուսաստանի պոտենցիալը եւ առանց նախազգուշացումների կարեւոր ռազմական գործողություններ սկսելու մտադրությունները լուրջ վտանգ են ներկայացնում եվրաատլանտյան տարածքի անվտանգության եւ կայունության համար»:




























