Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ՝ Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված, վերաիմաստավորման կարիք ունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ բանակցությունների ժամանակ:
«Ուզում ենք քննարկել միջազգային հարցեր, Եվրոպայում առկա իրավիճակը, այն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում՝ Ուկրաինայում ճգնաժամի համատեքստում»,-ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Հարաբերությունները էական վերաիմաստավորման կարիք ունեն, ձգտում ենք ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ այնպիսի վերլուծություն իրականացնել, որպեսզի հարաբերությունները վերադառնան փաստաթղթերի կայուն հիմքին»,-ընդգծել է Լավրովը:




























