Ղրիմի իշխանության մարմիններում թաթարների եւ մյուս ազգությունների համար քվոտաներ չեն նախատեսվում: Բոլոր պաշտոնները բացառապես մասնագիտական հիմքով են զբաղեցվելու: Այս մասին հայտարարել է թեկակղզու ղեկավարի պաշտոնակատար, հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսենովը, կառավարության մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է Crimea.Comments-ը:
Ընդ որում, Ակսենովը գտնում է, որ Ղրիմի թաթարների ներկայացուցչական մարմինները` կուրուլթայն ու մեջլիսը, պետք է պաշտոնական գրանցում անցնեն եւ բացառապես իրավական դաշտում աշխատեն:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ իշխանությունները կայացնում են բոլոր անհրաժեշտ որոշումները` ռեպրեսիաների ենթարկված ժողովուրդների իրավունքները վերականգնելու նպատալով, սակայն, նրա խոսքով, «Ղրիմի թաթարները եւս պետք է ընդառաջ քայլեր կատարեն` հիշյալ քայլերի երկկողմանիությունն ապահովելու համար»: Վարչապետը նաեւ ընդգծել է, որ Ղրիմի տարածքում ազգային հատկանիշներով ոչ մի խտրականություն չի կիրառվում, ինչի մասին ղրիմյան թաթարների մի քանի ներկայացուցիչներ են հայտարարել:




























