Ոստիկանության Բաղրամյանի բաժնում, մայիսի 17-ին, ժամը 00.15-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին հիվանդանոց են տեղափոխվել 27-ամյա Լյուդվիգ Վ.-ն` «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Հովհաննես Վ.-ն` «ծնոտի կոտրվածք աջից» ախտորոշմամբ, եւ 26-ամյա Գուրգեն Դ.-ն` «աջ ձեռնաթաթի սալջարդ վերք, կրծքավանդակի առաջնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 16-ին, ժամը 21.00-ից մինչեւ 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանանդ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել է անհայտ անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 22-ամյա Տիգրան Ն.-ն, 22-ամյա Գեւորգ Գ.-ն եւ 23-ամյա Հայկ Բ.-ն:
Մայիսի 17-ին, ժամը 14.05-ին, նրանք ինքնակամ ներկայացել են բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Լյուդվիգ Վ.-ն գտնվում է անգիտակից վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























