Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իրականությունը չի համապատասխանում մամուլում հրապարակված եւ Էրդողանին վերագրվող Իսրայելի հետ կապված արտահայտությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Թել-Ավիվիում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչը հերքել էր մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր Թուրքիայի վարչապետը մի քաղաքացու Իսրայելի անունը շոշափելով ինչ որ արտահայտություն է արել։

Հիշյալ հաղորդագրության մեջ նշվել է, որ Թել-Ավիվում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչն այդ հայտարարությունն արել է Թուրքիայի ԱԳՆ-ի հրահանգով։

«Մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ հիշյալ արտահայտությունը որեւէ կերպ կապ չունի մեր վարչապետի հետ։ Մենք խստորեն դատապարտում ենք նման անհիմն պնդումներ տարածողներին»,-նշվել է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ թուրքական մամուլը հրապարակել էր մի տեսագրություն, որտեղ երեւում է, որ ածխահանքի պայթյունից հետո դեպքի վայր մեկնած վարչապետ Էրդողանը բղավում է, Ինչու ես փախչում, այ Իսրայելի վիժվածք, որից հետո բռունցքով հարվածում քաղաքացուն: Ավելի ուշ քաղաքացուն դաժան ծեծի են ենթարկում վարչապետի թիկնապահները: