Եվրամիության պատժամիջոցային տրամաբանությունը ժամանակակից իրականության սահմաններում չի տեղավորվում: Այս մասին Սլովակիան ներկայացնող գործընկերոջ` Միրոսլավ Լայչակի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ռուսական կողմի գնահատականը տվեցինք ԵՄ-ի պատժամիջոցային տրամաբանությանը, նկատելով, որ այն դուրս է ժամանակակից իրականության սահմաններից», - հայտարարել է Լավրովը:

LifeNews-ի լրագրողները ուկրաինական զորամասերից մեկում են գտնվում: Նրանք ահաբեկչություն իրականացնելու մեջ են մեդադրվում: Ռուսաստանը պահանջում է, որ այդ մարդիկ անհապաղ ազատ արձակվեն, հայտարարել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Լավրովը նաեւ ընդգծել է, որ Կիեւի` Օդեսայում տեղի ունեցած ողբերգության հանդեպ դրեւորած վերաբերմունքը եւ իրականությունը խեղաթյուրելու փորձերը վրդովմունք են պատճառում Ռուսաստանին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: