Հայաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հատուկ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, որի օգտին քվեարկել է 88, դեմ՝ 32 եւ ձեռնպահ՝ մեկ պատգամավոր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ այս օրինագծով նախատեսված է միավորել Ոստիկանության եւ ՊՆ-ի քննչական մարմինները մեկ մարմնում: Հետագայում կառավարությունը մտադիր է այդ նոր կառույցին միավորել նաեւ այլ գերատեսչությունների քննչական մարմինները (հնարավոր է ՊԵԿ-ի, որը վերջերս ընդգրկվեց ֆինանսների նախարարության կազմում):
Որպես նոր ստեղծվող կառույցի ղեկավար շրջանառվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը:
Ընդդիմությունը դեմ է այս օրենքին: Ավելի վաղ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս օրինագիծն անվանել էր «երիտասարդ թոշակառու Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու օրինագիծ»:




























