Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանաի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ ԿԲ նախագահ նշանակվում է հանրապետության նախագահի առաջարկությամբ եւ ընտրվում Ազգային Ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով:

Արթուր Ջավադյանն այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ նիստի ժամանակ, նախ շնորհակալություն հայտնեց նախագահին` վստահության համար: Նա նշել է, որ հետճգնաժամային շրջանում Հայաստանի ԿԲ-ին հաջողվել է հավասարակշռել դրամավարկային քաղաքականությունը հարկաբյուջետային քաղաքականության հետ, խուսափել տնտեսական աճի եւ ցածր գնաճի միջեւ հակամարտությունից:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանի ԿԲ-ն շարունակել է մեծ ուշադրություն դարձնել գների կայունությանը, հավելել է նա:

Նա ԿԲ նախագահ է նշանակվել 2008-ին, երբ նրա նախորդը՝ Տիգրան Սարգսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ: