Թեեւ 3 ամիս է մնացել մինչ Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, սակայն գլխավոր ինտիգը մնում է, թե իշխող կուսակցությունն ում է առաջադրելու նախագահի թեկնածու։ Այս մասին, այսօր՝մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանը նշեց, թե Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ որեւէ թեկնածուի առաջադրման մասին դեռեւս չի հայտարարվել եւ գլխավոր ինտրիգը մնում է թե իշխանություններն ում են առաջադրելու նախագահի թեկնածու։
Թեեւ դեռ հստակ հայտնի չէ իշխանության կողմից նախագահի թեկնածուի անունը, սակայն վերջերս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավոր համաժողովում որոշում է կայացվել չփոխել կուսակցության ներքին կանոնակարգի 3 անգամից ավել ընտրվելու արգելքը։ Իսկ դա նշանակում է, որ Էրդողանն այլեւս չի կարող ընտրվել պատգամավոր եւ հետեւաբար վարչապետ, քանի որ վարչապետ է դառնում է պատգամավորներից մեկը։
Սակայն Էրդողանն իր վերջին ելույթում հասկացրեց, որ ցանկանում է նախագահ դառնալ՝ շեշտելով, որ իր նախագահ դառնալու դեպքում ինքը արարողակարգային, ձեւական պաշտոնյա չի լինելու եւ մնալու է կուսակցության կողքին։ Եթե իշխող կուսակցությունից առաջադրվի միայն Էրդողանը, ապա նա ընտրվելու մեծ շանս ունի»,ասաց Իսպիրյանը՝ շեշտելով, որ եթե Գյուլն էլ ցանկանա վարչապետ դառնալ, պետք է սպասի հաջորդ խորհրդարանական ընտրություններին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























