Ամերիկյան բանկի վրա հարձակում են գործել չարագործները ծաղրածուի եւ կապիկի զգեստներով: Դեպքը տեղի է ունեցել Արեւմտյան Վիրջինիայում՝ «Capon Valley»-ի բաժանմունքում: Հանցագործները փախուստի են դիմել, նահանգի ոստիկանությունը հետաքննություն է վարում, փնտրում է հնարավոր ականատեսների:

Գողերը բանկ են ներխուժել մայիսի 14-ին եւ զենքի սպառնալիքի ներքո պահանջել են առկա ողջ կանխիկ գումարը(բանկին հասցված վնասի չափը չի հաղորդվում): Գումարը ստանալուց հետո հանցագործները փախուստի են դիմել:

Հանցագործներին փոխադրամիջոցը կարծ է ծառայել. մի քանի րոպե անց «ծաղրածուն» եւ «կապիկը» հետքերը թաքցնելու համար այրել են մեքենան: Ենթադրվում է, որ այնուհետ նրանք այլ մեքենա են տեղափոխվել: Թե ուր են նրանք ուղեւորվել, հայտնի չէ:

Տեսագրող սարքերի ձայնագրությունների եւ բանկի ծառայողների վկայությունների համաձայն՝ ծաղրածուի հագուստովը տղամարդ էր, կապիկի հագուստով՝ կին:

Ոստիկանությունը հրապարակել է առկա վիդեո եւ ֆոտոնյութերը՝ հույս ունենալով, որ հանցագործներին կճանաչեն պատահական վկաները, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Metro»-ին: