Ամերիկացի Դեյվ Հարելն Օքլահոմայից պատահաբար նախապատմական կրիայի է դուրս հանել 45 կգ քաշով: Վերջնական արդյունքում ձկնորսը բաց է թողել իր որսը, որն, ինչպես պարզվել է, հազվադեպ հանդիպող ալիգատոր-կրիա է, սակայն մինչ այդ մի քանի լուսանկար է կատարել:

Արագորեն տարածված լուսանկարներում մինչեւ գոտկատեղը մերկ Հարելն է, ով ամեն կերպ փորձում է բռնել կենդանուն: Լուսանկարներից հետո կրիային բաց են թողել, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «Mail Online»-ին:

Մասնագետների կարծիքով՝ կենդանու քաշը մոտ 45 կգ էր: Ընդ որում, ամենամեծ կրիայի քաշը երբեւէ կազմել է 93 կգ:

Ինչպես հաղորդում են, կրիայն բնորոշ են երեք խոշոր լողակներ, որոնք մարմնի երկայնքով են: Դրանց արտասովոր են դարձնում աչքերը:

Այս կրիաներն ապրում են մոլորակի վրա մոտ 20 մլն տարի: Նրանք սնվում են օձերով, գորտերով, ձկներով եւ անգամ ուրիշ կրիաներով: Նրանք բնակվում են Մեքսիկական ծոցին մոտակա գետերում: Կյանքի մեծ մասն անցկացնում են խոշոր գետերի, ջրանցքների, լճերի եւ ճահիճների խորություններում: