Համահայկական բանկը պոտենցիալ ներդրողներ են ի հայտ եկել: Այդ մասին մայիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն դոլար, սակայն Հայաստանի կառավարությունը, որը միակ ներդրողն է, առաջիկան 3-4 տարվա ընթացքում բանկի կապիտալից դուրս գալու խնդիր է առաջ քաշում:
Իր հերթին նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել է, որ Հայաստանում շատ են կոմերցիոն բանկերը, սակայն չկան ներդրումային բանկեր. ԿԲ-ը խիստ պահանջներ է սահմանել է բանկերի համար՝ ներդրողների պաշտպանությունից ելնելով:
Ջավադյանը պատասխանել է, որ Համահայկական բանկի առջեւ դրված է հենց ներդրումային գործունեության խնդիր: «Այն ֆինանսավորում է հենց այն նախագծերը, որոնց պատասխանատվությունը չեն վերցնում կոմերցիոն բանկերը: Ընդ որում երկար ժամկետներով՝ կոմերցիոն բանկերը ֆինանսավորում են նախագծերի մի մասը 5 տարի ժամկետով, այնուհետեւ Համահայկական բանկը: Հարցն այն է, որ մենք լուրջ կապիտալ ներդրումներ էինք ակնկալում, սակայն հնարավոր ներդրողները հրաժարվեցին իրենց մտադրություններից, բանկի կապիտալին դեռ մասնակցում է միայն պետությունը»,- նշել է Ջավադյանը:
Այնուամենայնիվ, հավելել է նա, բանակցությունները շարունակվում են: Իհարկե, դեռ վաղ է անվանել պոտենցիալ ներդրողներին՝ ելնելով բանակցությունների գաղտնիությունից:




























