Մայիսի 19-ի գիշերը Հյուսիսային պողոտայում գտնվող «Ատլանտիկ» ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որոնք զինված են եղել դանակներով:
Սակայն բարեբախտաբար, բանը չի հասել դանակահարության: Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնի բաժին: Նրանց մոտ հայտնաբերվել են դանակներ:
Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկացել է, որ նշված միջադեպով նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:





























