Գոյություն ունեցող ցուցակին ավելացված 13 անձնանց նկատմամբ սահմանափակումները ներառում են արգելք նոր բիզնես-համաձայնությունների համար շվեյցարական ֆինանսական խորհրդատուների հետ: Շվեյցարիական բանկերը եւ այլ ֆինանսական հաստատությունները նույնպես պետք է գրանցեն իրենց ընթացիկ համաձայնությունները ցուցակում ներառված անձնանց հետ, որոնց համար նույնպես արգելված է մուտքը Շվեյցարիա, տարանցիկային ճանապարհորդությունը երկրի տարածքով, հաղորդում է «Wall Street Journal»-ը:
Ցուցակում են Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, Լուգանսկի ղեկավար Ալեքսանդր Մալյակինն ու Դոնեցկի մարզի ղեկավար Ռոման Լյագինը:





























