«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներիը փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀ ԶՈՒ  գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին նշանակել իրեն խորհրդական։ Այժմ այդ հարցը բուռն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմում։ Սակայն դեռեւս վերջնական որոշում չկա։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։ Սակայն վերջինս ասաց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում