ԱՄՆ-ում Ջեյմս Էվերեթ Դաչկեն, որն իրեն մեղավոր էր ճանաչել ամերիկացի սենատորներին եւ նախագահ Բարաք Օբամային թույնով նամակներ ուղարկելու մեջ, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
Նշվում է, որ նրան նշանակել են նաեւ հնգամյա պայմանական շրջան` բանտից դուրս գալուց հետո:
2014 թ. հունվարին մեղադրյալը համագործակցել էր դատախազության հետ: Եթե Դաչկեն հետ վերցներ խոստովանությունը, կարող էր ցմահ ազատազրկման դատապարտվել, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Մարտարվեստների նախկին մարզիչը իրեն մեղավոր էր ճանաչել թույնը պատրաստելու, դրանով նամակները Օբամային, Միսիսիպիից սենատոր Ռոջեր Ուիքերին եւ Լի կոմսության դատավոր Սեդի Հոլանդին ուղարկելու համար:
Միայն դատավորն էր ստացել նամակներից մեկը: ԱՄՆ-ի փոստային ծառայությունը բռնագրավել էր Օբամային եւ Ուիքերին հասցեագրված նամակները:





























