ԱՄՆ-ի դեսպանը շտապ հրավիրվել է ՉԺՀ ԱԳՆ՝ չինական բանակի հինգ սպաներին տնտեսական լրտեսության մեղադրանք ներկայացնելու Վաշինգտոնի որոշմանկապակցությամբ։
Ավելի վաղ Պեկինը կտրականապես հերքել էր մեղադրանքները` անվանելով մտացածին եւ նախազգուշացնելով, որ դրանք կարող են վտանգել երկու երկրների միջեւ համագործակցությունը:
Չինաստանի իշխանությունները արդեն դադարեցրել են համակարգչային անվտանգության ուղղությամբ երկկողմ աշխատանքային խմբի գործունեությունը եւ հայտարարել, որ դիտարկում են հետագա միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը:
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն արտասահմանցի զինվորականներին մեղադրում է տնտեսական կիբերլրտեսության մեջ:
ՀԴԲ-ի հատուկ խմբի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը հայտարարել է, որ քննությամբ զբաղվող աշխատակիցները մանրամասն նկարագրել են լրտեսության սխեման, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է կիբերլրտեսության մեջ





























