Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայ է մեկնել` ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններ վարելու, ինչպես նաեւ Ասիայում վստահության միջոցների եւ փոխգործակցության գագաթաժողովին մասնակցելու համար: Սի Ցզինպինի հետ բանակցությունների ավարտին նախատեսվում է  քանի տասնյակ փաստաթղթերի ստորագրում, փոխանցում է rbc.u-ն:

Ներկայումս  ավարտական փուլում են «արեւելյան երթուղով» գազամատակարարումների, ինչպես նաեւ Յամալի հանքահորից բնական հեղուկ գազ արտահանելու վերաբերյալ բանակցությունները:

Առաջնորդները նաեւ կհանդիպեն  ռուսական եւ չինական գործարար շրջանակների հետ, այնուհետեւ ներկա կգտնվեն «Ծովային փոխգործակցություն -2014» զորավարժությունների բացմանը։

Երեկոյան Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Մոնղոլիայի եւ Աֆղանստանի նախագահների, նաեւ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Այցի երկրորդ օրը նախագահը կմասնակցի  Ասիայում վստահության միջոցների եւ փոխգործակցության գագաթաժողովին, այնուհետեւ բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ։