ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրահանգով ռուսաստանցի զինծառայողները Ուկրաինային սահմանամերձ շրջաններում զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Զինվորների վերադարձը ՆԱՏՕ-ի ճնշումների հետ կապ չունի, ՌՍՆ-ի եթերից հայտարարել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Ֆրանց Կլինցեւիչը: «Զորքերը վերադարձել են, քանի որ զորավարժություններ ավարտվել են», — հստակեցրել է նա: Հիշեցնենք, մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կարգադրել էր քայլեր ձեռնարկել զորքերը մշտական տեղակայման վայրեր տեղափոխելու ուղղությամբ: Զորքերը գտնվում էին Ռոստովի, Բելգորոդի եւ Բրյանսկի մարզերում:

Հասանելի է
русский



























