Շվեյցարական Credit Suisse բանկը համաձայնել է 2,6 մլրդ դոլար տուգանք վճարել այն բանի համար, որ գիտակցաբար ԱՄՆ քաղաքացիներին օգնել է խուսափել հարկերից:
Ամերիկյան իշխանությունների տվյալով՝ շվեյցարական բանկը թույլ է տվել գաղտնի հաշիվներ բացել, որոնց վրա ամերիկացիները փոխանցել են իրենց չհայտարարագրված եկամուտները:
«Credit Suisse-ը չարագործներին օգնել է ԱՄՆ-ում հարկեր չվճարել», - հայտարարել է դատախազ Էրիկ Հոլդերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շվեյցարական բանկում հաշիվներ էին բացել ԱՄՆ-ի շուրջ 22 հազար քաղաքացիներ, որոնց խնայողությունները Credit Suisse-ում 12 մլրդ դոլարի էին հասնում:
Բանկի ղեկավարությունը պաշտոնապես ընդունել է մեղքը եւ բաժնետերերին տեղեկացրել, որ ԱՄՆ-ին տուգանքի վճարումը բանկի առաջիկա գործունեության գլխավոր եւ անհետաձգելի խնդիրն է:




























