16 երկրների իրավապահներ մոտ հարյուր մարդու են կալանավորել, որոնք կասկածվում են համակարգիչները զանգվածաբար «կոտրելու» եւ զոհերից գումար պահանջելու մեջ: Ձերբակալություններ են կատարվել ԱՄՆ-ում եւ Եվրոպայի մի շարք երկրներում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց պնդմամբ՝ BlackShades ընկերությունը վաճառում էր համակարգչային ծրագիր, որը թույլ էր տալիս կոտրել մասնավոր անձանց համակարգիչները, գողանալ գաղտնաբառերը, բանկային քարտերի տվյալները եւ անձնական լուսանկարները:
Ծրագիրը նաեւ հասանելի էր դարձնում վեբ տեսախցիկները եւ թույլ տալիս հետեւել իրենց տանը գտնվող զոհերին: Այս ամենը դադարեցնելու դիմաց չարագործները զոհերից գումարներ էին շորթել:





























